33
AM
Զգուշացումներ և
առաջարկություններ
! Լվացքի մեքենան նախագծված և արտադրված է
անվտանգության միջազգային նորմերին համապատասխան:
Ուշադիր կարդացեք այս զգուշացումները, որոնք կազմված
են ձեր անվտանգության նկատառումներից ելնելով:
Անվտանգության ընդհանուր դրույթներ
• Մեքենայի օգտագործումից հետո անպայման անջատեք
այն էլեկտրական ցանցից և փակեք ջրամատակարարման
ծորակը:
. Սարքը արտադրված է միայն տանը օգտագործելու համար:
• Լվացքի մեքենան նախատեսված չի սահմանափակ մտավոր
(ներառյալ երեխաներին), ֆիզիկական կարողություններով
օժտված կամ գիտելիքների և կյանքի փորձի բացակայության
տեր անձանց, եթե նրանք չեն գտնվում հսսկողության տակ և
կամ տեղեկացված չեն սարքի օգտագործման մասին իրենց
անվտանգությունը ապահովող անձի կողմից: Թույլմի տվեք
երեխաները խաղան մեքենայի հետ:
• Ձեռք մի տվեք մեքենային թաց ձեռքերով, ոտաբոբիկ կամ
խոնավ հագուստի մեջ:
• Մի քաշեք ցանցային մալուխից վարդակից հանելու համար,
բռնեք խրոցից:
• Մի բացեք լվացող նյութերի բաշխիչ տարրան մեքենայի
աշխատանքի ընթացքում:
• Մի դիպչեք հեռացվող ջրին`նրա ջերմաստիճանը կարող է
շատ բարձր լինել:
• Կատեգոռիկ արգելվում է դռնակը ուժով բացել`դա կարող է
հանգեցնել դռնակի պատահական բացվելուց պահպանող
մեխանիզմի վնասմանը:
• Անսարքության դեպքում ոչ մի պարագայում ձեռք մի
տվեք մեքենայի ներսի մասերին`փորձելով սարքել այն
ինքնուրույն:
• Հետեվեք, որ երեխաները չմոտենան աշխատող մեքենային:
• Լվացքի ընթացքում մեքենայի դռնակը կարող ե տաքանալ :
• Անհրաժեշտության դերքում տեղաշարժեք մեքենան երկու
կամ երեք հոգով չափազանց զգուշ: Երբեք մի տեղափոխեք
մեքենան միայնակ, քանի որ այն շատ ծանր է:
• Լվացքի մեքենայի մեջ սպիտակեղենի բեռնումից առաջ
համոզվեք, որ թմբուկը դատառկ է:
• Լվացքի մեքենան նախատեսված չէ թույլ մտավոր,
ֆիզիկական կամ զգայական կարողություններով օժտված
կամ գիտելիքների և կյանքի փորձի բացակայության տեր
անձանց, եթե նրանք չեն գտնվում հսսկողության տակ և
կամ տեղեկացված չեն սարքի օգտագործման մասին իրենց
անվտանգությունը ապահովող անձի կողմից: Երեխաները
պետք է գտնվեն հսկողության տակ լվացքի մեքենայի հետ
խաղալու հնարավուրությունը բացառելու նպատակով:
Խոտանում
. Փաթեթավորման նյութերի վերացում`պահպանեք
փաթեթավորման նյութերի վերացման գործող պահանջները:
. Համաձայն 2012/19/EU Եվրոպական Հրահանգի էլեկտրական
և էլեկտրոնային սարգավորումների խոտանման վերաբերյալ
սարգավորումները չպետք է դեն նետվեն քաղաքային աղբի
հետ միասին: Շարքից դուրս եկած սարգերը պետք է առանձին
հավաքվեն վերջիններիս խոտանման օպտիմալացման,
ինչպես նաև շրջակա միջավայրի և առողջության
անվտանգության նկատառումներից ելնելով: Բոլոր
սարգերի վրա փակցված ջնջված աղբաման պայմանանշանը
ծառայում է որպես հիշեցում դրանց առանձին խոտանման
մասին: Սարգերի խոտանման մասին ավելի մանրամասն
տեղեկությաններ ստանալու համար օգտատերերը կարող
են դիմել հատուկ պետական կազմակերպություններ կամ
խանութ:
Տեղափոխման և պահպանման պայմանները
• Փաթեթավորած լվացքի մեքենան անհրաժեշտ է պահպանել
80%-ից ոչ ավել հարաբերական խոնավության բնական
օդափոխությամբ փակ տարածքներում: Եթե մեքենան երկար
ժամանակ չի օգտագործվելու և պահպանվելու է չջեռուցվող
տարացքում, անհրաժեշտ է մեքենայից ամբողջությամբ
հեռացնել ջուրը:
Մեքենան տեղափոխելուց առաջ անհրաժեշտ է տեղադրել
տեղափոխման պտուտակները իրենց միջադիրներով, որպեսզի
բացառվի լվացքի մեքենայի բաքի վնասումը: Մեքենան
անհրաժեշտ է տեղափոխել ուղահայաց դիրքով ապահով
ամրացնելով այն փակ ծածկով տրանսպորտային միջոցին:
Արգելվում է լվացքի մեքենան ենթարկել հարվածի
բեռնափոխադրման աշխատանքների ժամանակ:
Դռնակի վթարային բացում
Եթե էլեկտրաէներգիայի անջատման պատճառով դռնակը
հնարավոր չէ բացել, որպեսզի հանեք մաքուր սպիտակեղենը,
վարվեք հետևյալ կերպ՝
1. վարդակից հանեք մեքենայի մալուխի խրոցը,
2. ստուգեք, որ ջրի մակարդակը մեքենայի դռնակից ցածր
լինի, հակառակ դեպքում ջրի ավելցուկը ջրամուղ խողովակով
թափեք դույլի մեջ, ինչպես նշված է գծագրում,
3. պտուտակի օգնությամբ հանեք մեքենայի առջևի վահանակը
4. գծագրում ցույց տրված ձևով դուրս քաշեք լեզվակը մինչև
պլաստիկ բլոկավորող մանեկի ազատումը, հետո քաշեք այն
ներքև և միառժամանակ բացեք դռնակը,
5. առջևի վահանակը տեղադրեք իր տեղը, մեքենային
ամրացնելուց առաջ ստուգեք, որ կեռիկները մտնեն
համապատասխան անցքի մեջ:
20