HOTPOINT-ARISTON RST 7229 ST X RU инструкция по эксплуатации онлайн - страница 32


Инструкция HOTPOINT-ARISTON RST 7229 ST X RU для устройства стиральная машина содержит страницы на русском языке.

Размер файла: 1.55 MB. Состоит из 48 стр.


Вы можете скачать pdf файл этой инструкции: Скачать PDF


Предыдущая
Следующая
background image

32

AM

Լվացող նյութեր և 

սպիտակեղենի տեսակներ

! Ծրագրի ընտրման ժամանակ միանում է հավելյալ 

գործառույթի ցուցիչը

 

:

! Նախատեսված չէ բրդյա և մետաքսյա իրերի համար:

! Մի օգտագործեք ողողիչ և լվացող նյութեր:

ՆՈՒՐԲ ԼՎԱՑՈՒՄ՝ օգտագործեք թիվ 7 ծրագիրը 

գերնուրբ, փայլիկներով և քարերով սպիտակեղենի 

լվացման համար: Խորհուրդ է տրվում լվացումից առաջ 

իրերը շրջել հակառակ կողմ և մանր սպիտակեղենը 

տեղադրել նուրբ սպիտակեղենի համար

նախատեսված հատուկ պարկի մեջ: Արդյունքների 

օպտիմալացման համար խորհուրդ է տրվում նուրբ իրերի 

լվացման համար նախատեսված հեղուկ լվացող նյութեր:

ԲՈՒՐԴ՝ Woolmark Apparel Care-Green. Տվյալ մեքենայի 

լվացման «Բուրդ» փուլը ստացել է «միայն ձեռքով 

լվացման» համար դասակարգված իրերի լվացման 

Woolmark կազմակերպության հաստատումը առ այն, 

որ լվացումը իրականացվում է պիտակի վրա նշված 

հրահանգներին և կենցաղային սարքի արտադրողի 

կողմից ներկայացված հրահանգներին համապատասխան: 

(M1253)

 

  

 

ԲԱՄԲԱԿ 20°C `ստանդարտ ծրագիր 10, առավել հարմար 

է թեթև աղտոտված բամբակյա իրերի համար: Գերազանց 

արդյունք է ցուցաբերում նաև սառը ջրով լվացման 

դեպքում` համեմատ 40°C ջերմաստիճանով լվացմանը: 

Ապահովում է մեղանիկական ազդեցություն հաճախ 

կրկնվող արագության փոփոխությամբ:

ՄԱՆԿԱԿԱՆ ԻՐԵՐ`օգտագործեք հատուկ ծրագիր 

11 տիպիկ մանկական լաքաների և մանկական 

մաշկի ալերգիկ ռեակցիաներից խուսափելու 

համար լվացող նյութերի արդյունավետ հեռացման 

համար:Տվյալ փուլը հաշվարկած է ջրի մեծ քանակի 

օգտագործման և լվացող նյութերի հատուկ ախտահանող 

հավելումների ազդեցության օպտիմալացման շնորհիվ 

միկրոբիոլոգիական սերմնացումի կրճատման համար:

ՀԱԿԱԱԼԵՐԳԻԱ` օգտագործեք թիվ 12 ծրագիրը շների և 

կատուների մազածածկույթի, ծաղիկների և այլ հիմնական 

ալերգենների հեռացման համար:

ՄԵՏԱՔՍ` օգագործեք թիվ 13 հատուկ ծրագիրը բոլոր 

մետաքսյա իրերի լվացման համար: Խորհուրդ է տրվում 

օգտագործել նուրբ սպիտակեղենի համար նախատեսված 

հատուկ լվացող նյութեր:

ՎԱՐԱԳՈՒՅՐ` ծալեք դրանք և տեղադրեք բարձի երեսի 

կամ ցանցանման տոպրակի մեջ: Օգտագործեք թիվ 13 

ծրագիրը:

ԲՄԲՈՒԼ` բմբուլե միջուկով բոլոր վերմակների, 

կուրտկաների, բարձերի լվացման համար (1,5 կգ. ոչ ավել), 

օգտագործեք թիվ 14 ծրագիրը:
Սպիտակեղենի հավասարակշռեցման համակարգ

Յուրաքանչյուր քամումից առաջ, ավելորդ տատանումներից 

խուսափելու համար և թմբուկում սպիտակեղենի 

հավասարաչափ բաշխման համար մեքենան կատարում 

է պտույտներ լվացման փուլի արագությունից քիչ ավելի 

արագ: Եթե մի քանի փորձից հետո սպիտակեղենը ճիշտ 

չհավասարակշռվեց, մեքենան կատարում է քամում 

նախատեսվածից ավելի ցածր:

Լվացող նյութերի բաշխիչ

Լվացման լավ արդյունքը կախված է նաև լվացող նյութերի

չափաքանակից` լվացող նյութի չափազանց քանակը չի

երաշխավորում ավելի արդյունավետ լվացք, այլ 

հակառակը հանգեցնում է մեքենայի ներսում 

նստվածքների առաջացմանը և շրջակա միջավայրի 

աղտոտմանը:

! Մի օգտագորեք ձեռքով լվացման համար նախատեսված 

լվացող նյութեր, քանիորդրանքչափազանցշատփրփուրեն

առաջացնում:

Դուրս բեռեք բաշխիչը և լցրեք 

դրա մեջ լվացող նյութը կամ 

հավելումը հետևյալ կերպ:

! Մի լցրեք լվացող նյութը

կենտրոնական խցիկի մեջ (*):
Խցիկ 1: նախնական լվացքի 

նյութեր (փոշի կամ հեղուկ)

Հեղուկ լվացող նյութ 

օգտագործելիս խորհուրդ է 

տրվում օգտագործելկցվող A 

չափաբաշխիչըճիշտչափաբա

ժինըորոշելու համար: Լվացքի փոշի օգտագործելու համար 

տեղադրեք չափաբաշխիչը B խոռոչի մեջ:

Խցիկ 2 : Հավելումներ (ողողիչ և այլ)

Մի լիցքավորեք ողողիչը խցիկի վանդակից բարձր

Սպիտակեղենի նախապատրաստում

• Տարանջատեք սպիտակեղենը ըստ հետևյալ 

հատկանիշերի՝

- գործվածքի տեսակը / նշվում է պիտակի վրա

- գույնը՝ տարանջատեք գունավոր իրերը սպիտակներից:

• Ստուգեք կոճակները և հանեք գրպաններից բոլոր իրերը:

• Մի գերազանցեք թմբուկի առավելագույն բեռնվածությունը,

որը նշված է չոր սպիտակեղենի համար:

Որքա՞ն է սպիտակեղենի քաշը

1 սավան 400-500գր

1 բարձի երես 150-200գր

1 սփռոց 400-500գր

1 խալաթ 900-1200գր

1 սրբիչ 150-250գր
Հատուկ ծրագրեր

ԼԱՔԱՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ`ծրագիր 1 խիստ աղտոտված

սպիտակեղենի համար:Ծրագիրը ապահովում է 

ստանդարտից բարձր լվացման մակարդակ (A դաս):Մի 

օգտվեք այս ծրագրից տարբեր գույնի իրեր լվանալու 

համար:Խարհուրդ է տրվում օգտագործել լվացքի փոշի: 

Դժվար անցանելի կեղտաբծերի հեռացման համար մշակեք 

դրանք հատուկ հավելումներով:

ԼԱՔԱՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ ԷՔՍՊՐԵՍ` ծրագիրը նախագծված 

է անգամ առավել կայուն մեկօրյա կեղտաբծերի մեկ ժամում

հեռացման համար: Հարմար է տարբեր գործվածքներով

գունավոր իրերի համար` ապահովում է նրանց մաքսիմալ

պահպանումը:

ԹԱՐՄԵՑՈՒՄ ԳՈԼՈՐՇԻՈՎ `Տվյալ ծրագիրը թարմեցնում է

իրերը, հեռացնելով տհաճ հոտերը և փափկեցնելով

գործբածքները(1,5 կգ., մոտ 3 իր):

Բեռնեք միայն չոր իրեր (ոչ կեղտոտ) և ընտրեք թիվ 6 

ծրագիրը: Փուլի ավարտին իրերը կլինեն մի փոքրխոնավ 

, նրամք կարելի էհագնելմիքանի րոպեյից: Ծրագիր 6 

հեշտացնում է արդուկումը:

1

2

A

B

*


Что удобнее для чтения книг?

Планшет
Электронная книга
Смартфон
Книга в бумажном переплёте
Не читаю книг

QR код manualbase.ru
©  2010- ManualBase.ru