26
AM
Տեղադրում
! Պահպանեք տվյալ ձեռնարկը. Այն
անհրաժեշտ է մեքենայի վաճառքի,
փոխանակման, կամ այլ դեպքերում
սարքի շահագործման և գործառնության
պայմաններին ծանոթանալու համար:
! Ուշադիր կարդացեք ձեռնարկը` այն
պարունակում է լվացքի մեքենայի տեղադրման
և անվտանգ շահագործման կարևոր
տեղեկություններ:
Փաթեթավորման հեռացում և
հավասարակշռեցում Փաթեթի հեռացում
1. Հեռացրեք լվացքի մեքենայի
փաթեթավորումը.
2. Համոզվեք, որ տեղափոխման ընթացքում
սարքը չի վնասվել: Վնասվածքների դեպքում
մի միացրեք սարքը և անմիջապես կապնվեք
մատակարարի հետ:
3.
Հեռացռեք մեքենայի
ետնամասում գտնվող
թվով 4 տեղափոխման
պտուտակները և
ռետինե խցանները իրենց
միջադիրներով (տես նկ.)
4. Փակեք անցքերը
ուղեկցող պլաստիկ
խցաններով:
5. Պահեք բոլոր բաղադրիչները, նրանք պետք կգան
լվացքի մեքենայի հետագա տեղափոխման ժամանակ:
!Թույլ մի տվեք երեխաներին խաղալ փաթեթավորման
հետ:
! Փաթեթավորումը և նրա առանճին մասնիկները
նախատեսված չեն սննդի հետ շփվելու համար:
Հավասարակշռեցում
1.
Տեղադրեք մեքենան հարթ և ամուր հատակին
այնպես, որ այն չդիպչի պատերին, կահույքին և այլ
առարկաներին:
2. Տեղադրումից հետո
հարմարեցրեք մեքենայի
ոտնակները պտտելու
միջոցով (տես նկ.) Դրա
համար թուլացրեք
հակամանեկը, իսկ
կարգաբերումից հետո
նորից ամրացրեք:
Մեքենայի տեղադրումից հետո ստուգեք նրա իրանի
վերին մակերեսի հորիզոնականությունը, այն չպետք
է գերազանցի 2°-ը:
Սարքի ճիշտ հավասարակշռեցումը կօգնի
հետագայում մեքենայի աշխատանքի
ընթացքում զերծ մնալ աղմուկից, վիբրացիայից և
տեղաշարժերից:
Եթե լվացքի մեքենան տեղակայված է խալով
պատված հատակին համոզվեք, որ նրա իրանը
բարձր է խալու ծածկույթից: Հակառակ դեպքում
մեքենայի օդափոխությունը կխանգարվի կամ
կընդատվի:
Միացումը ջրատարին և էլեկտրական ցանցին
Ջրամուտքի խողովակի միացումը
1. Տեղադրեք А միջադիրը
ջրամուտքի խողովակի
ծայրին, այնուհետև
ձգեք վեջինս սառը ջրի
ջրատարի ելքի ¾ դույմ
պարուրակավոր անցքին:
(տես նկ.) Միացնելուց
առաջ բացեք ջրատար
խողովակը և թույլ տվեք
ջրին թափվել
2. Միացրեք ջրամուտքի
խողովակը լվացքի
մեքենային, ձգելով այն
մեքենայի ետևի վերին
աջ մասում գտնվող
ջրընդունիչի վրա (տես
նկ.)
1.Համոզվեք, որ խողովակը ոլորված և սեղմված չէ:
! Անհրաժեշտ է, որ ջրի ճնշումը լինի Տեխնիկական
բնութագրերի աղյուսակում բերված արժեքների
սահմաններում (տես էջ 27):
! Եթե ջրամուտքի խողովակի երկարությունը
չբավարարի դիմեք Արտոնագրրված սպաարկման
կենտրոն:
! Երբեք մի օգտագործեք օգտագործված կամ հնամաշ
խողովակներ:
A